Նորվեգիայի լյութերական եկեղեցու գլխավոր սինոդը հրաժարվում է նույնասեռական զույգերին եկեղեցական ամուսնության իրավունք տրամադրելուց:
Նույնասեռական միությունների ճանաչման հարցը Նորվեգիայի եկեղեցու օրակարգում սրությամբ դրվել էր դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերին, երբ 12 եպիսկոպոսներից 8-ը գեյերին եւ լեսբուհիներին եկեղեցական պսակադրության հնարավորություն ընձեռելուն կողմ էին արտահայտվել:
Նշենք, նորվեգական օրենսդրությամբ 1993թ.-ից թույլատրում են նույնասեռական զույգերի ամուսնությունների քաղաքացիական գրանցումը եւ նրանց կողմից երեխաներ որդեգրելը:
Աղբյուր՝ news.am