Մարդու իրավունքների հարցերով նորզելանդական դատարանը (Human Rights Review Tribunal) բավարարել է հասարակաց տան աշխատակցուհու հայցը, ով մեղադրել է իր «բոսին» սեռական ոտնձգությունների համար, հայտնում է lenta.ru-ն՝ Agence France-Presse-ին հղումով։

Դատարանը վճռել է, որ հասարակաց տան ղեկավարը 22-ամյա մարմնավաճառին պետք է վճարի 25.000 նորզելանդական դոլար (մոտ 21.000 դոլար)։

Դատարանի վճռում նշվում է, որ «սեքս-արդյունաբերության ոլորտի աշխատակիցներին նույնչափ պաշտպանություն է հասնում, որքան այլ ոլորտների աշխատակիցների»։

Աղջիկը դատարան է դիմել 3 ամիս շարունակ ղեկավարի սեռական ոտնձգություններից հետո։ Տղամարդը պնդել է, թե իր հասարակաց տան աշխատողների հետ կարող է անել այն ամենն, ինչ ուզում է։

Նոր Զելանդիայի խորհրդարանն օրինականացրել է մարմնավաճառությունը 2003 թվականին։


Աղբյուր՝ www.tert.am