Ժամկետային զինծառայողներ Մուշեղ Կ.-ն եւ Կարեն Կ.-ն մեղադրվում են զորամասի տարածքն ինքնակամ լքելու եւ այնուհետեւ «Կիրովի» մանկական այգում նույնասեռականի հետ սեռական հարաբերություն ունենալու համար 19 հազար դրամ վճարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգում:

Ժամկետային զինծառայողներ Մուշեղն ու Կարենը ինքնակամ լքել են զորամասի տարածքն ու գնացել Երեւան քաղաքի «Կիրովի» անվան զբոսայգի: Մուտքի մոտ զինծառայողները հանդիպել են կանացի հագուստով նույնասեռական Մերուժան Դ.-ի հետ եւ համոզված լինելով, որ նա կին մարմնավաճառ է, վերջինիս հետ նույն այգում սեռական հարաբերություն ունենալու դիմաց պայմանավորվել եւ վճարել են 19.000 ՀՀ դրամ գումար:

Մուշեղ Կ.-ին եւ Կարեն Կ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստի օրը դեռ հայտնի չէ:


Աղբյուր՝ news.am