Հրատարակչության տեղեկությունների համաձայն` պայթյունը գրանցվել է 116-րդ փողոցում, տեղի ժամանակով առավոտյան ժամը 9:00-ին: Կան տեղեկություններ, որ շենքի մասնակի փլուզման արդյունքում փլատակների տակ են հայտնվել մարդիկ: Նախնական տվյալների համաձայն` կա 11 վիրավոր:

Դեռևս պարզ չէ, թե ինչն է եղել պայթյունի պատճառ: Հիմնական վարկած է համարվում գազի արտահոսքը: Նյու Յորքի իշխանությունները պահանջել են որոշ ժամանակով փակել մետրոն, քանի որ պայթյունը մետրոպոլիտենի հարևանությամբ է որոտացել:
http://galatv.am/international/new-york/

)