Շուստռի վարչապետը, սակայն խաղեր տալով կարողացել է քողարկվել մինչև հանրահայտ գմփոցը, իսկ գմփոցից հետո ասկոլկեքը դեռ ինչքան թիրախ են խոցելու՝ ցույց կտա ժամանակը: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ հրաժարականից ընդհամենը մի քանի օր առաջ Տիգրան Սարգսյանը եղել է Անի հյուրանոցում:

Չենք փորձի մարդու անձնական կեղտոտ սպիտակեղենը քրքրել, սակայն ուշագրավ է, որ այս հյուրանոցում նա մասնակցել է Երևանում մասսոնական կազմակերպության կողմից կազմակերպված աղանդավորական հավաքին: Այսինքն՝ Կճոյանի պարտնյոր և օֆշորային ախպեր Տիկոն ղեկավարվել ու հովանավորվել է մասոնների կողմից: Grand Orient De France ֆրանկ-մասոնական օթյակի Մեծ Վարպետ Գի Արսիզեն Հայաստան կատարած այցելության ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում կա իրենց օթյակի 15-20 անդամ:

Նա ասել էր, որ այդ անդամները չեն բացահայտվում, քանի որ Հայաստանում դեռ օթյակ չկա: Արսիզեն նշել է, որ ինքը Հայաստան է այցելել, որպեսզի այդ օթյակի ձեւավորման հարցի հնարավորությունները դիտարկվեն: Տեղեկությունը գնալով հետաքրքական է դառնում, արևմտյան շպիոնը ռուսական դեսանտնիկի շորեր հագած բրիգադիրություն էր անում Հայաստանի նախարարների վրա:

Ֆրանկ-մասոնների Մեծ Վարպետը Հայաստանում բացահայտ հայտարարել էր, որ ցանկանում են ներկայիս ծանր ժամանակաշրջանում օգնել Հայաստանին: Դե, ուրեմն երեւի թե կարելի է պատկերացնել, թե իսկապես ինչքան ծանր իրավիճակում է հայտնվել Հայաստանը, որ մասոնները ստիպված են բացահայտ հայտարարել օգնության պատրաստակամության մասին: Նախկին վարչապետն էլ երևի կայֆով օգտվել է այդ օգնությունից, դրա մի որոշակի մասը գրպանելով օֆշորային բիզնես հիմնել… Դէ էտքանից հետո կիթառդ լարած կերգես, բա ի՞նչ կանես՝ հայաստանակործան քերոբ, գնալուցդ հետո ով գիտի ինչքան ենք մարսելու քո կերածի պտուղները….

norlur.am