Շրջե՛ք մտքերն ուրիշ ուղղությամբ, հիվանդագին սովորույթ մի դարձրեք վշտով և ինքնախարազանմամբ բավարարվածություն գտնելը:
Որևէ հարազատի կորստի ցավը մեծագույն ցնցումներից մեկն է: Մարդու մոտ կարող է այնպիսի դեպրեսիա սկսվել, որը կհանգեցնի մահվան: Իհարկե, նման ցավը դժվար է վերահսկել: Բայց կամքի ուժով մենք կարող ենք վանել դժբախտ, ցավաբեր մտքերը և փոխարինել դրանք երջանիկ հիշողություններով` կապված այն մարդու հետ, ում մենք կորցրել ենք: Տխուր մտքերը ուրախ հիշողություններով փոխարինելը կարող է դառնալ հոգևոր սովորույթ, ինչը կարող է փրկել ձեզ ամբողջ կյանքում նյարդային լարվածությունից /պոռթկումից/:
Հեղինակ Հոգեբան Սոցիոլոգ Անուշ Պետրոսյան