«Սամվել Ալեքսանյանը, ցավդ տանեմ, 5-րդ բրիգադայի սպայա եղե, ծառայել ա 5-րդ բրիգադայում, որտեղ ես հրամանատար եմ եղե: Սամվել Ալեքսանյանը արդեն մոտ 15-20 տարվա Երկրապահի անդամ ա եղե», -այսօր ԵԿՄ համագումարից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը` պատասխանելով հարցին, թե ինչու է Սամվել Ալեքսանյանն ընդգրկվել ԵԿՄ վարչության կազմում:
Նրա խոսքով, Ալեքսանյանը զոհված ազատամարտիկների ընտանիքների «համար առաջին օգնողն ա եղե»: Հարցը շատ էր վրդովեցրել գեներալ Մանվելին, և նա լրագրողին ուղղորդեց այցելել Մալաթիա-Սեբաստիա ու ժողովրդից հետաքրքրվել այդ մասին:
«Պահոոո, ընենց եք ասում…երիտասարդներ կան, պատանիներ կան, չհասկցանք: Սամվել Ալեքսանյանը երկրի համար… ճիշտ ա, օլիգարխ ա հետևից ինչ ուզենանք, կասեք, բայց դե անհարմար է, չէ՞: Խի օլիգարխները էս երկրի անդամը չե՞ն», -հայտարարեց Մանվել Գրիգորյանը:
Մանրամասները` տեսանյութում
Աղբյուր՝ www.panorama.am