«Pew Research Center» ամերիկյան հետազոտական կազմակերպությունը ուսումնասիրություն է կատարել նախկին խորհրդային միության 15 երկրներում  ԼԳԲՏ մարդկանց իրավունքների վերաբերյալ (լատիներեն տառերով LGBT, անգլերեն հապավում` կազմված Լեսբուհի, Գեյ, Բիսեքսուալ և Տրանսգենդեր (Lesbian, Gay, Bisexual and Transgender) բառերի սկզբնատառերից): 

Հայաստանում միևնույն սեռերի սեքսուալ ակտիվությունն օրինական է համարվում, նրանց խոսքի իրավունքները սահմանափակված չեն, խտրականության վերաբերյալ օրենքներ չեն ընդունվել, նրանք իրավունք ունեն փոխել սեռը:

Ադրբեջանում՝ միևնույն սեռերի սեքսուալ ակտիվությունն օրինական է, նրանց իրավունքները սահմանափակված չեն, սակայն նրանք չեն կարող փոխել իրենց սեռը:

Միևնույն սեռերի սեքսուալ ակտիվությունն օրինական է համարվում՝ Բելառուսիայում, Ղազախստանում, Ղրղզստանում, Ռուսաստանում, Տաջիկստանում, Ուկրաինիայում, Էստոնիայում, Վրաստանում, Լատվիայում, Լիտվիայում, Մոլդովայում: Այն օրինական չի համարվում՝ Թուրքմենստանում, Ուզբեկստանում:

Նրանց խոսքի իրավունքները սահմանափակված չեն՝ Բելառուսում, Ղազախստանում, Ղրղստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ուկրաինիայում, Էստոնիայում, Վրաստանում, Լատվիայում: Այն սահմանփակված է Ռուսաստանում, Լիտվիայում, Մոլդովայում:

Խտրականության վերաբերյալ օրենքներ ընդունվել են միայն Էստոնիայում, Վրաստանում, Լատվիայում, Լիտվիայում, Մոլդովայում:

Նրանք իրավունք ունեն փոխել սեռը Բելառուսիայում, Ղազախստանում, Ղրղստանում, Ռուսաստանում, Տաջիկստանում, Ուկրաինիայում, Լատվիայում, Մոլդովայում:

Սեռը իրավունք չունեն փոխել՝ Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Էստոնիայում, Վրաստանում, Լիտվիայում:

Նախորդիվ`

«Pew Research Center». Ռուս ժողովուրդը վերադարձել է կրոնին, բայց ոչ եկեղեցի


Աղբյուր՝ www.panorama.am