«Յուվենթուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն բավական յուրօրինակ հայտարարությամբ է հանդես եկել: Նա նշել է, որ հավաքականում հանդես գալը շատ ավելի հաճելի է, քան սեքսը: Ֆուտբոլիստը նաև հաստատել է, որ Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո կհեռանա հավաքականից: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:

«35 տարեկանում մի կողմ գնալու և տեղը երիտասարդներին զիջելու ճիշտ ժամանակն է: Ինչ արած, ամեն ինչ գեղեցիկ է իր ժամանակին:

Կոնկրետ ինձ համար հավաքականում խաղալն ավելի հաճելի է, քան սեքսը, քանի որ ավելի երկար է տևում:

Օրինակ` Կասանոն: Նա ունեցել է ավելի քան 700 ընկերուհիներ, սակայն Իտալիայի հավաքականում զգալի հաջողությունների չի հասել: Նրա փոխարեն ես ինձ բավարարված չէի զգա: Ավելի լավ է զինվոր լինել մարտի դաշտում, քան մահճակալի վրա»,- նշել է Պիրլոն:


Աղբյուր՝ www.panorama.am