Բրիտանացի բռնցքամարտիկ Փոլ Սմիթն Արթուր Աբրահամի հետ փետրվարի 21-ին կայանալիք մարտից առաջ հայտարարել է, որ նոկաուտի կենթարկի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին:
«Հավատում եմ, որ կկարողանամ լուծել Աբրահամի հարցերը: Նա տարիքով մեծ է, և տարիքն իրենն ասում է, իսկ ես շատ բան եմ սովորել վերջին մարտում: Այժմ ավելիին եմ ունակ: Չեմ կարծում, որ Աբրահամը դիտել է մեր նախկին մարտը: Նա աշխարհի եռակի չեմպիոն է, ինչի՞ համար մտածի նման բանի մասին: Նորմալ է, որ պնդում է, թե ինձ նոկաուտի կենթարկի: Աբրահամը նախորդ անգամ էլ էր այդպես ասում, սակայն չկարողացավ ի կատար ածել: Չի կարողանա նաև այս անգամ»,- Սմիթի խոսքը մեջբերում է Boxingscene-ը:
Փոլ Սմիթը`Արթուր Աբրահամի հետ մարտի մասին
Comments are closed.