Լատինամերիկյան «Televisa» մեդիաընկերությունը լուրջ «ձախողում» է թույլ տվել՝ Չեմպիոնների լիգայի շրջանակում «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև կայանալիք հանդիպման նախաշեմին, հայտնում է «El Mundo Deportivo»-ն:

«Televisa»-ն, Twitter և Facebook սոցցանցերում իր էջերի միջոցով, հրապարակելով մրցող թիմերի կազմերը՝ 1/8 եզրափակչի առաջին՝ Անգլիայում կայացած խաղից առաջ (ավարտվել է կատալոնացիների 2:0 հաշվով հաղթանակով-խմբ.), «կապտանռնագույնների» կազմում հայտավորել է պոռնոաստղ Ալեքսիս Տեքսասին (Alexis Texas):


Աղբյուր՝ www.tert.am