Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 14-ին, ժամը 14.10-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.03 Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ երեխան ընկել է արհեստական լիճը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները լճակից դուրս են բերել Մեծավան գյուղի բնակիչ՝ 15-ամյա Ն. Ջ.-ի դին:
Փրկարարները լճակից դուրս են բերել 15-ամյա դեռահասի դիակը
Comments are closed.