Օրուջեւների ընտանիքը հեռացել է դեկտեմբերի սկզբին: Թե ուր են գնացել, հայտնի չէ:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ էր դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջեւը` իր, կնոջ եւ երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Ջավիդ Օրուջեւը իր որոշումը հիմնավորել էր նրանով, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունները ճնշումներ են գործադրում հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոեւայի հետ ամուսնանալուց հետո: Ապրիլին ադրբեջանցի ընտանիքի հայցը բավարարվել էր:

news.am