Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում սպանություն է տեղի ունեցել: Դաժանաբար սպանվել է գյուղի բնակիչ Արթուր Իրիցյանը: Համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ սպանությունը, նախնական վարկածի համաձայն, տեղի է ունեցել կենցաղային հողի վրա: Սպանվածը 35-ամյա Արթուր Իրիցյանն էր, ում տուն են ներխուժել զինված անձինք ու ավտոմատից անկանոն կրակահերթեր արձակել: Այլ մանրամասներ գյուղապետը դժվարացավ նշել՝ հայտնելով, որ Ա. Իրիցյանն ամուսնացած էր, ուներ երեխաներ:
Քիչ առաջ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում դաժանաբար սպանվել է Արթուր անունով երիտասարդ…
|
Կիսվել
Comments are closed.