Հետևել եք արդյոք, թե ինչ դիրքով եք արթնանում առավոտյան կամ գիշերը ձեր զուգընկերոջ  (ամուսնուն/կնոջ) նկատմամբ: Դուք իրար նկատմամբ մեջքով եք, դեմքով, կողք-կողքի, հեռու եք, թե մոտ: Այս ամենը նշանակություն ունի: Եվ ըստ դիրքի կարելի է որոշել ձեր սեռական ու միջանձնային հարաբերությունների որակի մասին: Այս հետազոտությունը անցկացրել է հոգեբանության պրոֆեսոր Ռիչարդ Ուայզմանը, որը մի շարք հետազոտությունների ու գրքերի հեղինակ է: Նա ուսումնասիրում է մարդկանց մարմնի լեզուն քնած ժամանակ արդեն 25 տարի,-փոխանցում է aroxj.am-ը:

Այս անգամ Ուայզմանը ուսումնասիրել է քնած ժամանակ մարմնի դիրքն ու դրա կապը սեռական կյանքի որակի ու ամուսինների, զուգընկերների հարաբերությունների հետ: Նա, ուսումնասիրելով քնի դիրքն ու զույգերի միջև հեռավորությունը, կարողանում է ասել, թե այդ զույգերը որքանով են երջանիկ:

Հետազոտությունը փորձով հիմնավորելու համար նա 1000 զույգերի բաժանել է հարցաթերթիկներ նրանց նախընտրած քնի դիրք ու ու ամուսինների միջև փոխհարաբերությունների մասին:

Հարցվածների 42 տոկոսը պատասխանել է, որ հիմնականում նրանք արթնանում են իրար նկատմամբ մեջքով պառկած դիրքում: 31 տոկոսը` նույն կողքի վրա պառկած և միայն  և միայն 27 տոկոսն է ասել, որ քնում են իրար դեմ հանդիման: Այս զույգերի 12 տոկոսը միմյանցից քնել է ավելի քիչ քան 3 սանտիմետր հեռավորության վրա, 2 տոկոսը` 80 սանտիմետր ավելի հեռու:

Վիճակագրական տվյալները համադրելով սեռական կյանքի որակի, դրանից բավարարվածության ու ամուսինների, զույգերի միջև փոխհարաբերությունների մասին տվյալների հետ, հոգեբանը եզրակացրել է, որ միմյանց նկատմամ 3 սանտիմետրից ավելի մոտ քնող զույգերի 86 տոկոսը երջանիկ է անձնական փոխհարաբերություններում, այն զույգերը, որոնք պատասխանել էին, որ նրանք հիմնականում արթնանում են միմյանց հպված, գրկած ասել են, որ չեն պատկերացնում, որ ավելի հաճելի սեքս կարող են ունենալ այլ զուգընկերոջ հետ, նրանք, ովքեր 80 սանտիմետրից ավելի հեռու են արթնանում միմյանց նկատմամբ, պատասխանել են, որ սեռական կյանքից բավարարված են, սակայն չեն բացառել, որ կլինեն բազմաթիվ այլ կանայք/տղամարդիկ, որոնց հետո հնարավոր է ավելի լավ սեքս ունենալ:

Այպիսով, հանրագումարի բերելով բոլոր արդյունքները հոգեբանը եզրակացրել է, որ այն զույգերը, որոնք քնում են միմյանց նկատմամբ դեմ դիմաց` երջանիկ են անձնական հարաբերություններում, կենցաղային, ընտանեկան հարաբերություններում, իսկ նրանք, ովքեր արթնանում են միմյանց հպված կամ գրկած` չեն պատկերացնում իրենց սեռական կյանքը առանց իրենց զուգընկերոջ:

 


Աղբյուր՝ www.slaq.am