Ռումինիան ՀՆԱ կառուցվածքում կներառի մարմնավաճառությունը, թմրանյութերի մաքսանենգությունն ու առևտուրը: Այս մասին հաղորդում է «Գազետա.ռու»-ն` հղում անելով «Ziare.com»-ին:

Վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալներով՝ անօրինական գործունեությունից ստացված ակտիվների հաշվին երկրի ՀՆԱ-ն կավելանա 0.2 տոկոսով:

Փորձագետների տվյալներով`  ընդհանուր առմամբ ցուցանիշները լրջորեն չեն փոխվի և դրա հիմնական պատճառը բանակի ու ազգային եկամուտ չապահովող այլ ոլորտների ծախսերի աճն է: Ռումինիայի ստվերային տնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի 22-23 տոկոսը:

Հատկանշական է, որ Ռումինիան ԵՄ անդամ միակ երկիրը չէ, որը հանգել է նման «եզրակացության»: Այսպես` ըստ «bfm.ru»-ի, բրիտանական վիճակագրության բյուրոն ևս փաստում է, որ եթե ՀՆԱ-ի հաշվարկման մեթոդաբանության մեջ ներառվեն համապատասխան «ոլորտները» ապա երկրի տնտեական ցուցանիշները 2009 թ.-ից առ այսօր կաճեին 2,3 տոկոսով:

Իտալիան ևս մտադիր է ՀՆԱ կառուցվածքում դիտարկել մարմնավաճառությունը, թմրանյութերի մաքսանենգությունն ու առևտուրը:


Աղբյուր՝ www.panorama.am