Խորհրդային շրջանի ավարտին Ռուսական պետական գրադարանի փակ բաժնում, որտեղ պահպանվում են ԽՍՀՄ-ում արգելված էրոտիկ և պոռնոգրաֆիկ բնույթի տպագիր հրատարակությունները, եղել է մոտ 12 հազար հրատարակություն: Այդ մասին The Moscow Times-ին պատմել է գրադարանի աշխատակից Մարինա Չերնիխը, ով լրագրողի համար արխիվով էքսկուրսիա է անցկացրել, գրում է lenta.ru-ն:

Նրա տվյալներով՝ փակ բաժնին մուտք ունեին կառավարության որոշ անդամներ: Փակ բաժնի պատմությունը սկսվել է 1920-ականներին: Այդտեղ էին բերում ազնվականներից առգրավված գրականությունը, մասնավորապես 1910-ական թվականներին տարածված էրոտիկ բրոշյուրները և վեպերը, որոնք մինչհեղափոխական ժամանակներում հայտնի էին որպես «գրքեր կանանց համար»:

1960-ական թվականներից գրադարան էր ընկնում գրեթե ամեն ինչ: Չերնիխի խոսքերով՝ ոչ մի համակարգ չկար: «Նրանք այստեղ թաքցնում էին ամենն, ինչ անհամապատասխան էր թվում»,- ասել է նա: Այդպես, արգելքի տակ էին հայտնվել The Beatles-ի ալբոմը, «Միասեռական՝ դա լավ չէ» բրոշյուրը, անգլալեզու «Կամասուտրա»-ն, նախկին մարմնավաճառ Կսավյեր Հոլանդերի հուշերը և այլն:


Աղբյուր՝ www.tert.am