Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերի 10-ին: Ռուզաննա Մ.-ն «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում ստեղծել էր ամուսնու նախկին սիրուհու՝ Գայանե Խ.-ի անվամբ կայքէջ, որտեղ առանց Գայանեի համաձայնության տեղադրել վերջինիս մերկ լուսանկարը՝ այսպիսով տարածելով Գայանեին վերաբերող անձնական գաղտնիք պարունակող տեղեկություն:
Ռուզաննա Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ 1-2 ամիս ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը կկայանա մարտի 18-ին:
news.am