Ռուսաստանի Կեմերովոյի մարզում բնակվող` վրացական ծագմամբ մի քաղաքացի ազատազրկման է դատապարտվել երկու երեխաների` խորթ եղբոր եւ քրոջ նկատմամբ սեռական բնույթի հանցագործություններ իրականացնելու համար: Բռնաբարության ընդհանուր առմամբ 19 դեպք ապացուցված է համարվում:
Քննության տվյալներով, երիտասարդը 2008թ. սեպտեմբեր ամսից մինչեւ 2012թ. դեկտեմբեր ամիսը համապատասխանաբար 2004թ. եւ 2007թ. ծնված խորթ եղբոր եւ քրոջ հետ է բնակվել: Տանը մենակ մնալով, նա բազմիցս բռնաբարել է երեխաներին եւ այնպես վախեցրել նրանց, որ վերջիններս երկար ժամանակ ոչ ոքի չէին պատմում պատահածի մասին:
2012թ. դեկտեմբերին նախ աղջիկը, ապա նաեւ` տղան ամեն ինչ պատմել են մորը, ով անմիջապես ոստիկանություն է դիմել, հաղորդում է Ռոսբալտը:
Հաղորդվում է, որ ընտանիքի մայրը բազմիցս վարչական պատիժներ է կրել` ծնողական պարտականությունները ոչ պատշաճ կերպով իրացնելու համար:
Դատարանը ամբաստանյալին 21 տարվա ազատազրկման է դատապարտել:
Աղբյուր՝ news.am