Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Հայկական Ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան, վստահեցրել են, որ Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի դասարաններից մեկի վրա տեղադրված ցուցանակը, որտեղ գրված է «Սամվել Ալեքսանյանի անվան դասարան», հանվելու է:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող այդ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը, սակայն, այլ մեկնաբանություն էր տվել: Նա ասել էր, որ Սամվել Ալեքսանյան պատգամավորն ու մարդը այսօր շատ ընդունելի է համայնքի կողմից, քանի որ շատ հոգատար է բնակիչների նկատմամբ, ուստի և որոշվել է նրա անունով դասարան ունենալ:

«Ինչո՞ւ կենդանության օրոք նաև չանվանակոչենք մեկ դասարան, որպեսզի մենք ցույց տանք այդ մարդուն, որ գնահատում ենք նրան որպես մարդ, որը դեմքով դեպի երեխան է, դպրոցը»,-նշել էր տնօրենը:


Աղբյուր՝ www.panorama.am