Hayeli.am-ին հայտնի է դարձել,որ ՀՀԿ-ական պատգամավոր,գործարար Սամվել Ալեքսանյանի աշխատողները խուճապի մեջ են:Հայտարարվել է ,որ գործարարին պատկանող <Երևան Սիթի> սուպերմակետներում մինչև հունվար լուրջ կրճատումներ են սպասվում:Դա թերևս պայմանավորված է այն բանով,որ հունվարին նախատեսված է Հայաստանում բացել ֆրանսիական հայտնի <Կարֆուր> հիպերմարկետների ցանցը:

Հիշեցնենք,որ այս մասին հայտարարվեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝Հայաստան կատարած այցի ժամանակ:ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնավորապես հայտարարեց.Մեզ համար պատիվ է, որ Հայաստանում ֆրանսիական խոշոր ընկերությունների թվին շուտով կավելանա ևս մեկը՝ «Կարֆուր» հիպերմարկետների ցանցը: Այս փաստն ինքնին վկայում է, որ Հայաստանում բարենպաստ պայմաններ են ապահովված օտարերկրյա ներդրումների համար:

Սամվել Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետների ցանցում հայտարարվել է,որ կրճատումները պայմանավորված են նաև այն բանով,որ կրճատվելում է ձեռքի աշխատանքը,այսինքն ամեն ինչ արվելու է ավտոմատացված և որ <Երևան Սիթի> սուպերմարկետների տարածքներից վարձակալությամբ տրամադրվելու են <Կարֆուրին>:


Աղբյուր՝ hayeli.am