«Ապրանքների մատակարարում իրականացնող խոշոր ընկերություններից շատերը իրենց գործընկեր խանութներին արդեն տեղեկացրել են, որ հուլիսի մեկից մատակարարվող ապրանքների հետ պարտադիր տրամադրելու են հաշիվ-ապրանքագրեր:

Խանութներում, սակայն, նշում են, որ հուլիսի մեկից հաշիվ-ապրանքագրեր տրամադրելու մտադրության մասին դեռ չեն հայտնել մի քանի ընկերություններ, որոնց թվում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ կապված ընկերությունները:

Խանութներում մեր թղթակցին տեղեկացրել են նաև, որ մատակարարները նշել են, թե հաշիվ-ապրանքագրերի տրամադրումը պարտադիր է լինելու առնվազն սկզբնական շրջանում, «մինչև տեսնենք ինչ է լինելու»:
Նշենք, որ խոշորների կողմից մատակարարումների լիարժեք փաստաթղթավորման արդյունքում սպասվում է ապրանքների գների զգալի աճ»,–գրում է Հայկական ժամանակ թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Աղբյուր՝ www.slaq.am