Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին՝Երկրապահի օրը, լրագրողներին ասաց «Եռաբլուր» պանթեոն եկած Սամվել Ալեքսանյանը:
«Դուք չե՞, որ սաղ օրը գրում եք՝ Ալեքսանյանը չի թողնում։ Թող գա, ի՞նչ եք վատ զգում, ի՞նչ ա եղել որ։ Ես ոչ մեկից չեմ վախենում, իմացի դու»,- ասաց Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավորը:
Հարցին՝ իրականությանը համապատասխանում է արդյոք լուրը, որ Սամվել Ալեքսանյանը վաճառում է «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցը, պատգամավորը պատասխանեց. «Օրեկան հարյուր հատ բան են գրում, ճի՞շտ են գրում: Կայքերում մի օր մեկին թաղում եք, մի օր մորթում եք: Թող հանգիստ լինեն, չի վաճառվելու»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այսօր «Եռաբլուր» պանթեոն են այցելել ազատամարտիկներ, գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։
Նշենք, որ մայիսի 8-ը երկրապահի օրն է, որը պետական տոնացույցում ընդգրկվել է 2002թ-ից: