Hayeli.am-ի տեղեկություններով տևական ժամանակ առաջ Արցախում հայտնաբերվել է քարածուխի հանք: Այս հանքավայրի վերամշակման համար նախագահի եղբայրը՝ Ալեքսան Սարգսյանը մոտ 8 մլն դոլար վարկ է վերցրել «Հայբիզնեսբանկից»: Բիզնես նախագծով նախատեսված է եղել Ջերմակայաններից մեկում էներգիայի արտադրություն կազմակերպել՝ հիմնականում արտահանման նպատակով: Ըստ այդմ՝ հայկական էլեկտրաէներգիան պետք է արտահանվեր հարևան Իրան: Սակայն այն նախագիծը լիվին ձախողվել է, ինչն էլ ըստ էության դարձել է էներգետիկայի արդեն նախկին նախարար Արմեն Մովսիսյանի պաշտոնանկության պատճառներից մեկը: Մովսիսյանին թերևս չի ներվել, որ նա ժամանակին և պատշաճ ձևովով չի ներկայացրել հնարավոր ռիսկերը: