Պոռնկագրական նյութերը հոգեբանական կամ այլ կախվածություն չեն առաջացնում: Նման եզրակացության են հանգել մեքսիկացի սեքսապաթոլոգները եւ սոցիոլոգները՝ 49 ուսումնասիրության արդյունքների վերլուծության հիման վրա:
Գիտնականները հետազոտել են տղամարդկանց սեռական առողջությանը վերաբերող ուսումնասիրությունների տվյալները: Ըստ գիտնականների՝ «կախվածություն պոռնկագրությունից» տարածված եզրը բժշկությանը չի վերաբերում: Նման սահմանումը սխալ է եւ ոչ կոռեկտ, քանի որ պոռնկագրությունը կախվածություն չի առաջացնում, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Մասնագետները հստակեցրել են, որ սեռական շեղումները պետք է անհատական դիտարկել՝ ուսումնասիրելով պատճառները եւ հետեւանքները: Շատ քիչ տոկոսի դեպքում կարելի է ասել, որ պոռնոֆիլմերի եւ լուսանկարների դիտումը մոլուցք է դառնում:
Աղբյուր՝ news.am