Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական ծառայությունը (ONS) գնահատել է բրիտանական տնտեսությունում սեռական բնույթի ապօրինի ծառայություններից եւ թմրանյութերի վաճառքից ստացված եկամուտների ծավալը՝ 10 մլրդ ֆունտ ստեռլինգ (16,7 մլրդ դոլար) կամ ՀՆԱ-ի 1%-ը:
Մեծ Բրիտանիայում թույլատրված է մարմնավաճառությունը, սակայն արգելք է գործում հասարակաց տների աշխատանքի, կավատության եւ սեռական ծառայությունների գովազդի համար: Ապօրինի հատվածը գնահատելու համար Մեծ Բրիտանիայի վիճակագրական վարչությունն օգտագործել է բարեգործական կազմակերպությունների տվյալները, որոնք օգնում են տվյալ ոլորտում աշխատող կանանց, ինչպես նաեւ հոլանդական հետազոտությունը, որտեղ գնահատվել է մարմնավաճառուհիների ծախսերը հատուկ ապրանքների վրա՝ հագուստի, պաշտպանիչ միջոցների եւ այլն:
Փորձագետները նշում են, որ հասարակաց տուն այցն արժի 67 ֆունտ, եւ որ Միացյալ Թագավորությունում կա 60 հազար մարմնավաճառ: Ըստ մասնագետների՝ Բրիտանիայում ապրում է մարիխուանա ծխող 2,2 միլիոն մարդ:
Պարզվել է, որ թմրանյութերի շուկան խթանում է Մեծ Բրիտանիայի առեւտրի դեֆիցիտը, քանի որ նյութերի մեծ մասը ներկրված են, նշվում են ONS-ում:
Աղբյուր՝ news.am