Ամերիկացի գիտնականները գտել են սեքսի եւս մեկ դրական հատկություն: Պարզվում է, սեռական  մերձեցումն օգնում է ոչ միայն սթրեսի դեմ պայքարում, այլ նաեւ բարձացնում է ինտելկտուալ մակարդակը:

Հոգեբանները պնդում են, որ սիրով զբաղվելը կարող է բարձրացնել ինտելկտուալ մակարդակը: Նոր գիտական աշխատանքի արդյուքները լրացնում են նախորդներին, որոնք ապացուցում էին սեքի օգտակարությունը:

Մկների վրա կատարված վերջին փորձերը ցույց են տվել, որ ավելանում է ուղեղի՝ երկարատեւ հիշողության համար պատասխանատու հատվածի նեյրոնների քանակը:

Ընդ որում դադարի դեպքում մկների մոտ նեյրոնների քանակը նվազում էր, պնդում են Մերիլենդի նահանգի համալսարանի հոգեբաբանները:

«Մենք հայտնաբերել ենք, որ փորձի ընթացքում ավելացած նեյրոնների թիվը նվազում էր, երբ մկները երկարատեւ ժամանակի սեռական ակտիվություն չէին դրսեւորում»,- ասել են նրանք:

Սեռական ակտիվությունը ուղեղի հատվածները հարստացնում է թթվածնով: Նեյրոնները բջիջների հատուկ տեսակներ են, որոնք ընկած են նյարդային համակարգի հիմքում:

Նմանատիպ եզրակացության են հանգել նաեւ Հարավային Կորեայի Կոնկուկի համալսարանի հետազոտողները:

Սեռական ակտիվությամբ տարեց զույգերն ավելի հազվադեպ են տառապում ծերունական սակավամտությոնից, որը կապված է հենց հիպոկամպի հետ:

Նշենք, որ ավելի վաղ այս ամսում գիտնականներն ապացուցել էին, որ սեքսը կարող է ոչ միայն բարելավել հուզական վիճակը, այլեւ դրական ազդել ֆիզիկական առողջության վրա, մասնավորապես, պաշտպանել քաղցեկից, մարզել սիրտը:


Աղբյուր՝ news.am