Սեքսուալ ոտնձգությունների 90% դեպքերում մեղավոր են տղամարդիկ՝ պարզել են կանադացի գիտնականները, որոնց հոդվածը տպագրվել է գիտական Alcoholism: Clinical & Experimental Research ամսագրում:
Նման եզրակացության նրանք եկել են՝ անցկացնելով հետազոտություն Տորոնտայի 118 ակումբներում: Հետազոտության շրջանակում նրանք ուսումնասիրել են սեքսուալ ոտնձգությունների 1057 դեպք:

Գիտնականներին հաջողվել է պարզել, որ 90% դեպքերում մեղավոր են եղել հարբած տղամարդիկ, որոնք ոտնձգություններ են կատարել կանանց նկատմամբ ու փորձել են կռիվ անել նրանց ուղեկող տղամարդկանց հետ:

Միևնույն ժամանակ, 10% դեպքերում նման կարգի ակտիվություն են դրևսորել հարբած կանայք:
1in.am