Բազմաթիվ մարդիկ սթրեսի ժամանակ սկսում են ուտել, խմել կամ վարժություններ կատարել, երբ իրականում թուլանալու ամենալավ միջոցը սեքսն է: Խնդիրն ուղղակի այն է, որ սթրեսը հաճախ կարող է ճնշել սեքսով զբաղվելու ցանկությունը, ասում է հայտնի ամերիկացի բժիշկ, սեքսոպաթոլոգ Լորա Բերմանը:

Սթրեսը տարբեր ձեւի է ազդում տղամարդկանց եւ կանանց վրա: Սթրեսի ենթրկվելով՝ տղամարդիկ, որպես կանոն, թաքնվում են իրենց «քարանձավներում» ինչպես նախնադարյան ժամանակներում, միայն այն տարբերությամբ, որ իրենց հետ քարանձավ են տանում սիրելի տեսախաղերը եւ 6 շիշ գարեջուր: Բազմաթիվ տղամարդիկ հանում են սթրեսը ֆիզիկական ծանրաբեռնվածության միջոցով, ասում է բժիշկ Բերմանը:

Կանայք, ընդհակառակը, կծկվում են բազմոցի վրա, որպեսզի ավելի մոտ գտնվեն իրենց ընտանիքին: Ցանկացած դեպքում սեքսը վերջին բանն է, որ կարող է անցնել կնոջ մտքով ծանր օրվանից հետո, հատկապես եթե նա ֆիզիկապես եւ հոգեպես հյուծված է:

Սթրեսի որոշ տեսակներ կարող են նաեւ տղամարդկանց ստիպել հրաժարվել սեռական կյանքից: Օրինակ, եթե տղամարդը անհանգստանում է իր աշխատանքի կամ ֆինանսական դրության մասին, նա կորող է մոռանալ սեքսի մասին: Շատ տղամարդիկ տղամարդկայնությունը ընդունում են որպես իրենց ընտանիքի մասին հոգ տանելու կարողություն: Եվ եթե դա նրանց մոտ չի ստացվում, ապա անկողնում նույնպես ոչինչ չի ստացվում:

Բժիշկ Բերմանը Fox News ալիքով խորհուրդ է տալիս սթրեսային իրավիճակների դեպքում հիշել հետեւյալը.

Սեքսը վայելելու համար մի համբերեք մինչեւ օրվա ավարտը:Երեկոյան մինչեւ ժամը 11-ը սպասելու փոխարեն, երբ ձեր ոտքերը հոգնածությունից ծալվում են եւ երազում եք միայն քնելու մասին, սեքսով զբաղվեք առավոտյան, կամ ցնցուղ ընդունելիս՝ աշխատանքի գնալուց առաջ:

Սեքսը ձեր հաշվարկներից դուրս մի հանեք: Դա չի նշանակում, որ դուք պետք է սեքսով զբաղվեք, երբ դրա համար չկա համապատասխան տրամադրություն: Սակայն օրվա ընթացքում միշտ մտածեք սեքսի մասին՝ հանձնվելով համբույրներին եւ ֆիզիկական հպմանը: Եթե դա անմիջապես սեքսով էլ չավարտվի, կապվածությունը կնախապատրաստի ձեզ սեռական կոնտակտին, երբ ժամանակը գա:

Հոգ տարեք ձեր առողջության մասին: Շատ հեշտ է սփոփանք գտնել ավելորդ ուտելու կամ ալկոհոլի մեջ, սակայն դա միայն ավելի շատ կվատացնի ձեր հետագա սեռական կյանքը: Դրա փոխարեն մարզվեք եւ ճիշտ սնվեք: Սեքսը առողջ կյանքի կարեւոր մաս է:

NEWS.am Medicine