Կիրակնօրյա նոթեր
– Բարի օր, Սերժ Ազատովիչ։
– Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
– Ի՞նչ «այո», Սերժ Ազատովիչ, ժամանակն է, որ Հայաստանի նախագահն իր կարծիքն ասի Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ։
– Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
– Հասկանում եք, չէ՞, որ դուք պետք է ողջունեք հանրաքվեի արդյունքները, Սերժ Ազատովիչ։
– Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
– Եվ հայտարարեք, որ քվեարկությունը անցել է առանց խախտումների…
– Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
– Եղել է Ղրիմի ժողովրդի ազատ կամարտահայտությունը։ Հենց այսօր հայտարարությունը տարածեք, թե չէ Զորի Գայկովիչը ստորագրահավաք կսկսի, որ Կառաբախը միացնի Ռուսաստանին, Սերժ Ազատովիչ։
– Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
– Իսկ Արտաշես Մամիկոնովիչը ստորագրահավաք կսկսի, որ Գյումրին միացվի ՌԴ-ին, Սերժ Ազատովիչ։
– Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
– Այնուհետև՝ ամբողջ Հայաստանը, Սերժ Ազատովիչ։
– Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
– Ձեր իշխանության 5 տարիներին հայ ժողովուրդն այնպես է զզվել ամեն ինչից, որ երևի Իրանի կազմ էլ համաձայնի մտնել։
– Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
– Կամ էլ Թուրքիայի, Սերժ Ազատովիչ։
– Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
– Բայց, հուսով եմ, հասկանում եք Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարբերությունը, Սերժ Ազատովիչ։
– Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
– Ուրեմն, իմ աշխատակազմից կուղարկեն հայտարարության տեքստը, որ տարածեք, Սերժ Ազատովիչ։
– Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
– Ինչու՞ ուրիշ ոչ մի բառ չեք ասում, Սերժ Ազատովիչ… Չլինի՞ թե իմ հեռախոսահամարին «այո» բառով ինքնապատասխանիչ եք միացրել։
– Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
– Ճիշտ եք արել, թե չէ կարող եք սխալվել ու ինչ ասես դուրս տալ Լուկաշենկոյի նման, Սերժ Ազատովիչ։
– Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
– Տեսնեմ, էս անգամ ինչ կպոկի մեզնից էդ աննորմալը, Սերժ Ազատովիչ։
– Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
– Բայց սկսեցի կասկածել, Սերժ Ազատովիչ… Հո էլի կոմպլեմենտար քաղաքականության չեք անցել, հը՞, կարո՞ղ է «այո» բառով մի ինքնապատասխանիչ էլ Բրյուսելի գծին եք դրել։
– Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
– Ոչ մի «այո», Սերժ Ազատովիչ։ Պետք է ինքնապատասխանիչն իրենց ամեն ասածին «ո´չ» պատասխանի։
– Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
– Դեռ ահագին մարդ ունենք, ում մուտքը չեն արգելել Եվրոպա, զանգելու ստուգելու ենք բրյուսելյան համարից, Սերժ Ազատովիչ։
– Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
– Մի քիչ հոգնեցնում է… Բայց գլուխս խառն է, որ տեղն ուրիշ բան գտնեմ-առաջարկեմ… Ցտեսություն, Սերժ Ազատովիչ։
– Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
Սենսացիոն մանրամասներ Սարգսյան-Պուտին հեռախոսազրույցից…
Comments are closed.