Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Ապիկյանն ու նրա ուղևոր Մելինե Ապիկյանը մարմնական վնասվածքներ են ստացել և քաղաքացիների օգնությամբ օպերտիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան նրանց տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներ Ս. և Մ. Ապիկյաները հայր և դուստր են, իսկ Սեպուհը հանրությանը հայտնի մի քանի ճանաչված սերիալների և հումորային հաղորդումների դերասան է, ում հանրությունը ավելի շատ ճանաչում է Ճպլի, Խափլանյանի և այլ դերերում: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում, պարզապես նրանք պետք է մնան բժիշկների հսկողության տակ:

…