Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները տարածված են ամբողջ աշխարհում: Փոխանցման ուղին սեռական կապն է  (հեշտոցային, բերանային կամ անալ):

Կան մի շարք ՍՃՓԻ-ներ, որոնցից են.-

  • Բակտերիալ (խլամիդիագոնոռեա, սիֆիլիս… )
  • Սնկային (Candidiasis)
  • Վիրուսային
    • Հեպատիտ A (Hepatitis A): Փոխանցման ուղին` բերանի և կղանքի միջոցով
    • Հեպատիտ B (Hepatitis B): Փոխանցման ուղին` թքի և սեռական արտազատուկի միջոցով
    • Հեպատիտ C,D (Hepatitis C,D): Հազվադեպ են փոխանցվում սեռական ճանապարհով
    • Հերպես 1,2 (Herpes simplex 1,2): Փոխանցման ուղին` մաշկի և լորձաթաղանթի միջոցով
    • Մարդկային պապիլոմովիրուս  (Human Papillomavirus, HPV): Փոխանցման ուղին` մաշկի և լորձաթաղանթի միջոցով, երբեմն կարող են առաջացնել սեռական գորտնուկներ
    • Մարդկային իմունոդիֆոիցիտային վիրուս (Human Immunodeficiency Virus, HIV): Փոխանցման ուղին` սերմի, արյան, կրծքի կաթի և սեռական արտազատուկի միջոցով
    • Մոլյուսկ (Molluscum contagiosum virus): Մոտիկ շփման միջոցով
  • Նախակենդանիներ (Protozoal): Տրիխոմոնիազ (Trichomoniasis)
  • Պարազիտներ (Protozoas): Քոս (Scabies)

Ստորև ներկայացնում ենք սեռական ճանապարհով փոխանցվող հավանական ինֆեկցիաներն ու նրանց վարակման ուղիները.-

ՍՃՓԻ

1

2

3

4

5

6

7

8

Կոկորդի խլամիդիա (Throat chlamydia)

+

Կոկորդի գոնոռեա (Throat gonorrhea)

+

Հերպես (Herpes)

+

+

+

+

+

+

+

Մարդկային պապիլոմովիրուս (HPV)

+

+

+

+

+

Սիֆիլիս (Syphilis)

+

+

+

+

+

Խլամիդիա(Chlamydia)

+

+

+

+

Գոնոռեա (gonorrhea)

+

+

+

+

Ցայքի ոջիլ (Crab louse)

+

+

+

Քոս (Scabies)

+

+

+

Հեպատիտ B (Hepatitis B)

+

+

+

Մարդկային պապիլոմավիրուս (HIV)

+

+

+

Տրիխոմոնիազ (Trichomoniasis)

+

Ամիոբա (Amebiasis)

+

Cryptosporidiosis

+

Giardiasis

+

Հեպատիտ A (HepatitisA)

+

Շիգիլիոզ (Shigellosis)

+

Հեպատիտ C  (HepatitisC)

+

+

  1. Հեշտոցային
  2. Բերանային (երբ տղամարդն է կատարում )
  3. Բերանային (երբ կինն է կատարում)
  4. Բերանային (երբ տղամարդուն են կատարում )
  5. Բերանային (երբ կնոջն են կատարում)
  6. Անալ (ակտիվ)
  7. Անալ (պասիվ)
  8. Լեզու-հետանցքային

ՍՃՓԻ պաթոֆիզիոլոգիական ճանապարհն է համարվում հիմնականում` առնանդամի, հեշտոցի, ուղիղաղիքի և միզուղիների լորձաթաղանթի հետ կոնտակտը: Ավելի նվազ, սակայն նույնպես վարակման ուղի է համարվում` բերանի խոռոչի, կոկորդի և շնչուղիների լորձաթաղանթները: Հետևաբար սեռական արտազատուկի աննշան կոնտակտն անգամ վերոնշյալ լորձաթաղանթներին համարվում է ինֆեկցիայի փոխանցման պատճառ: Ընդունված է կենտրոնանալ միայն հեշտոցային սեռական հարաբերությունից առաջացած ինֆեկցիաների վրա, սակայն միաժամանակ պետք է ամրագրել, որ ավելի հեշտ է ինֆեկցիայի անցումը բերանից` սեռական օրգաններ, և հակառակը: Երբեմն մաշկի կոնտակն է համարվում փոխանցման ուղի, և սա տեղի է ունենում հատկապես հերպեսի և պապիլոմաների ժամանակ: Ճիշտ է, որ ՍՃՓԻ փոխանցվում են տարբեր տեսակի սեռական հարաբերությունների ժամանակ, սակայն այնուհետև փոխանցման ուղին կարող է փոխվել, ինչպես օրինակ` մարդկային իմունոդիֆիցիտային վիրուսով վարակը տեղի է ունենում սեռական հարաբերության հետևանքով, այնուհետև կինը կարող է վարակել իր երեխային հղիության կամ կրծքով կերակրելու ժամանակ: Շատ կարևոր է ուշադրություն դարձնել այն փաստին, որ ոչ բոլոր ՍՃՓԻ-ը ունեն ախտանշաններ: Որոշ ինֆեկցիաներ լինում են անախտանիշ: Իսկ այս ժամանակաշրջանը կարող է նպաստել վարակի տարածմանը: Չբուժված ՍՃՓԻ-ը կարող են առաջացնել խրոնիկական պրոստատիտ և անպտղություն: Յուրաքանյուր ինֆեկցիա ունի իր գաղտնի շրջանը, որի ընթացքում սեռական հարաբերությունը նույնպես համարվում է փոխանցիկ: Անախտանիշ կարող են լինել` խլամիդիան, գոնոռեան, սիֆիլիսը, տրիխոմոնիազը և հերպեսը:

Կանխարգելման համար խորհուրդ է տրվում.-

  • Օգտագործել պահպանակներ
  • Խուսափել պատահական սեռական հարաբերություններից
  • Բուժել անախտանիշ սեռական ինֆեկցիաները
  • Ստուգել պարտնյորների սեռական ինֆեկցիաները
  • Կատարել պատվաստումներ (հեպատիտ A,B-ի դեպքում)
  • Խուսափել սեռական հարաբերությունից` սեռական օրգանների շրջանում բաց վերք լինելու դեպքում

սկզբնաղբյուր urolog.am