1600 հոգու հարցումը ցույց է տվել. եթե մարդիկ աշխատանքում հիմնական դիրքեր են զբաղեցնում, ապա սեռական կյանքում նրանք պասիվ են: Համաձայն հետազոտության՝ մարդկանց մեկ երրորդ մասը, որոնք տարեկան ավելի քան 50 հազար ֆունտ ստերլինգ են վաստակում, սեքսով զբաղվում են շաբաթը մեկ անգամ:
Իսկ ահա 15-34 հազար ֆունտ վաստակող մարդկանց 54 տոկոսը սեքսով զբաղվում է շաբաթական մի քանի անգամ: Պատճառը պարզ է. սովորաբար շատ վաստակող մարդիկ աշխատանքին ավելի շատ ժամանակ են տրամադրում կամ ավելի շատ են մտածում կարիերայի մասին: Արդյունքում սեռական կյանքի համար ոչ ժամանակ է մնում, ոչ էլ ուժ:
Փոխարենը շատ վաստակող մարդիկ, որպես կանոն, երբեմն մեծ ռիսկի են դիմում: Դա դրսեւորվում է դավաճանություններով կամ ռիսկային սեռական վարքագծով, հաղորդում է «Meddaily»-ն:
Աղբյուր՝ news.am