Սեռական ներդաշնակության խնդրի մասին. կենսառիթմեր…

|

Տղամարդիկ և կանայք հավասարապես են սեռական մերձեցման ձգտում, բայց միշտ չէ, որ նրանց ձգտումներն ու ցանկությունները միաժամանակ են առաջանում: Ցանկալի լինելու և անպատմելի հաճույք ստանալու համար պետք է ընտրել մերձեցման իդեալական պահը: Իսկ դրա համար անհրաժեշտ է ուսումնասիրել զուգընկերոջ կենսառիթմերը:

 

Սեռական ներդաշնակ կյանք սկսելու համար զուգընկերները պետք է որոշակի պատկերացում ունենան կանանց և տղամարդկանց ֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկությունների մասին:

 

Բու և արտույտ

 

Ցանկությունները համատեղելը դժվար է այն զույգերի համար, որոնցից մեկն «արտույտ» է, իսկ մյուսը` «բու»: Առաջինն արթնանում է ուժերով լեցուն, իսկ երկրորդն այդ ժամանակ «լիմոնի պես ճզմված» քնած է: Եթե ամուսինների ակտիվության ժամերը գրեթե չեն հատվում, դժվար է գտնել այնպիսի պահ, որ երկուսի համար էլ սեքսը հաճելի լինի: Այդպիսի միություն ունեցողները քիչ են սեքսով զբաղվում, իրենց միայնակ են զգում, հաճախ են վիճում, երկար են իրարից նեղացած մնում: Արդյունքում` խնդիրներն ավելի են բարդանում և հանգեցնում են բաժանման: «Բուերի» և «արտույտների» միասնությունը առավել հաճախ է քանդվում, քան միևնույն կենսառիթմ ունեցող ամուսիններինը: Սեքսուալ ներդաշնակություն պահպանելու համար նրանցից մեկը կա’մ պետք է իր կենսակերպը վերափոխի, համապատասխանեցնի իր կողակցի կենսակերպին, կա’մ էլ սեքսով զբաղվի հետևյալ կերպ. այսօր իրեն է հաճելի, վաղը` ձեզ:



Comments are closed.