BBC-ի փոխանցմամբ` սեռական փոքրամասնությունների իրավունքների ընդլայնման դեմ հանդես եկող հարյուրավոր մարդիկ ցույց են կազմակերպել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ պահանջելով չեղյալ հայտարարել խտրականության դեմ ընդունված նոր օրենքը։ Ցույցը կազմակերպել են Վրաստանի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները, որոնք հայտարարել են «ավանդական արժեքների» պահպանման անհրաժեշտության մասին։ Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում պահել են պաստառներ՝ ուղղված ԼԳԲՏ-ի  դեմ։


Աղբյուր՝ hayeli.am