Շալանդի ղեկավարությամբ առաջին խաղում հայ ֆուտբոլիստները 4:3 հաշվով հաղթանակ տոնեցին: 37-րդ րոպեին Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո Լևոն Հայրապետյանը բացեց հանդիպման հաշիվը, սակայն ընդամենը 3 րոպե անց Իսմաիլ Ահմեդը վերականգնեց հաշվի հավասարությունը: Նախքան ընդմիջման գնալը` 42-րդ րոպեին, Հայաստանի հավաքականը կրկին առաջ անցավ հաշվի մեջ. Մովսիսյանի փոխանցումից հետո այս անգամ աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը:

Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի ֆուտբոլիստներին 53-րդ րոպեին երկրորդ անգամ հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը. Գևորգ Կասպարովի դարպասն այս անգամ գրավեց Օմար Աբդուլրահմանին: Օմարի գոլին հաջորդեցին Հենրիխ Մխիթարյանի և Ռումյան Հովսեփյանի խփած գնդակները: Մխիթարյանն աչքի ընկավ 67-րդ րոպեին` կրկին Մովսիսյանի փոխանցումից հետո, իսկ Ռումյան Հովսեփյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր առաջին գոլը խփեց 71-րդ րոպեին: Այնուամենայնիվ, ԱՄԷ-ի ընտրանուն հաջողվեց հաշվի տարբերությունը նվազագույնի հասցնել. 86-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Մոհամեդ Սալեմը:

ԱՄԷ-Հայաստան` 3:4

Հավելենք` Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 31-ին, Շվեյցարիայի Սիոն քաղաքի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Ալժիրի հավաքականի հետ, իսկ հունիսի 6-ին, Գերմանիայի Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում՝ Գերմանիայի ընտրանու հետ:

allsport.am