Շառլ Ազնավուրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ապրիլի 24-ին կլինի Հայաստանում: Այս մասին նա հայտարարել է ֆրանսիական Europe 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հարցին, թե կա՞ն արդյոք փոփոխություններ Հայոց ցեղասպանության ընկալումների մեջ, Հռոմի Պապի ելույթից հետո, Ազնավուրը պատասխանել է. «Ոչ, բայց ամեն ինչ պետք է փոխվի եւ հաստատ կփոխվի: Մի օր երիտասարդությունը ոտքի կկանգնի, որովհետեւ երիտասարդությունը չի ցանկանա արյան բիծ ունենալ իր ճակատին եւ ապրել դրանով 100 տարի»,-ասել է Ազնավուրը: