Արդեն տեղեկացրել ենք, որ արցախյան պատերազմի հրամանատարի Մոնթե Մելքոնյանի անունը կրող Երևանի թիվ 11 դպրոցում դասասենյակներից մեկն կրում է ԱԺ Հանրապետական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի անունը:
Որոշ ժամանակ անց «Հայկական ժամանակ» թերթը գրեց, որ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից իրենց վստահեցրել են, որ ցուցանակը, որտեղ գրված է «Սամվել Ալեքսանյանի անվան դասարան», հանվելու է:
Սակայն, միևնույն է, տվյալ լուրը համացանցում ընդունվեց քննադատությամբ և ծաղրանքով. օրինակ` ֆեյբուքյան օգտատեր Տիգրան Վարդանյանը լուսանկար է հրապարել, որում ասվում է այն մասին, որ շուտով Սամվել Ալեքսանյանի անվան ննջասենյակ է բացվելու:
Աղբյուր՝ asekose.am