«Syrianperspective» լրատվական գործակալության սյունակագիր Զիադ Ֆադելը գրում է, որ սիրիական բանակն արդեն հայաբնակ Քեսապ քաղաքում է ու ահաբեկիչներից ազատագրում է հայաբնակ կենտրոնը:

Վերջինս գրում է, որ հեռախոսազրույց է ունեցել իր իրազեկ ընկերներից մեկի հետ, ով հաստատել է, որ սիրիական բանակն այժմ Քեսապում է ու ահաբեկիչներին շպրտում է դեպի Ալ Սամրաա: Սիրիական բանակի կատաղի գրոհները դաշտային հրամանատարության կողմից թույլատրվեցին միայն այն բանից հետո, ինչ Քեսապի բնակիչները հայտարարեցին, որ նրանք ցանկանում են քաղաքից ահաբեկիչներին դուրս շպրտել «նույնիսկ քաղաքը հողին հավասարեցնելու գնով»:

Այս հայտարարությունից հետո օդային ուժերը սկսեցին ահաբեկիչների ոչնչացման գործընթացը: Կանխատեսվում է, որ Ալ Սամրաան ևս կմաքրվի հաջորդ 72 ժամերի ընթացքում: Վերջում սյունակագիրը դիմում է իր հայ ընթերցողներին` ասելով. «Պատրաստվեք Քեսապ վերադառնալուն»:

galatv.am