Սիրիայի քրիստոնեությունը կանգնած է նոր վտանգի առջև՝ կրոնափոխ լինել կամ մահանալ: Սիրիայի քրիստոնեական համայնքի արքեպիսկոպոսն ասել է, որ քրիստոնյաները օգնության խնդրանքով դիմել են աշխարհին, սակայն ոչ ոք նրանց չի լսել: Այս մասին տեղեկացնում է «Cradle of Civilization»-ը: Սիրիայում քրիստոնյաները դաժան բռնությունների են ենթարկվում Ամերիկայի կողմից աջակցվող ջիհադ «ապստամբների» կողմից: Ջիհադները տանջամահ են արել կանանց և երեխաներին, ոչնչացրել եկեղեցիները, իսկ Միացյալ Նահանգների կառավարությունը և նրա «հիմնական լրատվամիջոցները», ինչպես միշտ, լուռ են: Սիրիայի Ռաքքա քաղաքը ղեկավարող իսլամիստներն այնտեղ բնակվող քրիստոնյաներին առաջարկել են՝ իսլամ ընդունելու միջոցով վճարել պաշտպանված լինելու համար կամ մահանալ: Հազարավոր սիրիացիներ, այդ թվում՝ մեծ թվով քրիստոնյաներ, փախել են իրենց տներից՝ Հոմսից և Համայից, ինչպես նաև՝ Դամասկոսից և Հալեպից:

1

2

3

4

5

6

7

8

9

11

10