«Պարզվում է, որ այն կինը, ով Սիրիայում 250 մոջահեդիների հետ սեռական հարաբերություն է ունեցել, ջիհադ (սրբազան ծառայություն Ալլահին) է կատարել և այդ իսկ պատճառով դրախտ է ընկնելու»: Այսպիսի ֆատվա, ըստ ադրբեջանական «Vesti.az» լրատվական գործակալության, տարածել են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի զորքի դեմ կռվող ապստամբ խմբերի էմիրները:

Իր հերթին Ադրբեջանի խարիջները մի քանի շաբաթ առաջ «Ջիհադ ալ-նիկահ» (սեքս-ջիհադ) ֆատվա են հայտարարել և տարածել, հատկապես երկրի մեծությամբ երրորդ քաղաք Սումգայիթում: Այստեղ ծայրահեղականները կրոնական քողի տակ հավաքագրում են ադրբեջանցի կանանց: Ինչպես գործակալությանը հաղորդել են Սումգայիթի ոստիկանական բաժանմունքից, նրանց նպատակը մեկն է`մոջահեդ տղամարդկանց կարիքների բավարարումը:

«Այժմ բոլոր ուժերը ուղղված են այն անձանց գտնելու վրա, ովքեր պատրաստվում են մոջահեդ դառնալ: Վերջին ֆատվայի հետ կապված կասկածյալների թվում են հայտնվել նաև խարիջների իգական սեռի ներկայացուցիչներ, ովքեր մտադրված են մեկնել սեքս-ջիհադի»,- ասվում է հոդվածում:

Ինչպես հայտնել էլ են  Սումգայիթի ոստիկանության բաժանմունքում, խարիջների շարքին պատկանող կանայք կրթված չեն և մեծամասնությունը նույնիսկ 10-րդ դասարանը չի ավարտել:

«Այդպիսիններին հեշտ է խաբել և համոզել, որ եթե նրանք գնան ջիհադի, դա կլինի ճշմարտության ճանապարհը: Բացի այդ, մենք նրանցից մի քանիսի հետ խոսել ենք, և նրանք իրոք հավատում են, որ ծառայություն կմատուցեն Ալլահին, եթե հետևեն ֆատվային»,- ասել են Սումգայիթի ոստիկանությունում:

Հոդվածում ասվում է, որ ոստիկանության աշխատակցիները արդեն հետևում են 210 խարիջների:

«Կարելի է ասել, որ աղանդավորները սկսել են ցրվել իրենց առաջնորդ Էլչին Ակբերովի ձերբակալությունից հետո, ով ներգրավված է եղել 2013թ.-ի դեկտեմբերի 11-ին Սումգայիթում խարիջների և սալաֆիների միջև տեղի ունեցած զինված բախման մեջ: Միևնույն ժամանակ ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Սումգայիթի երկրորդ ենթաշրջանի բնակչուհին մեկնել է Սիրիա ջիհադ կատարելու և իր հետ նաև վերցրել է իր երեխաներին: Ըստ որոշ աղբյուրների` կինը լքել է ամուսնուն»,- ասել են ոստիկանությունում: Կնոջ Սիրիա մեկնելու մասին ոստիկանությանը տեղեկացրել է ամուսինը:

Գործակալությունը հիշեցնում է, որ վերջերս ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Սաուդյան Արաբիայի 15-ամյա քաղաքացի Աիշա Ալ –Բակրին Սիրիայում երեք ամսվա սեքս-ջիհադից հետո վերադարձել է Էր Ռիադ: Նրան ջիհադին մասնակցելու մղել էր «կրոնական» քարոզիչ Մուհամեդ Ալ- Արիֆին:

Աիշան Էր-Ռիադ վերադառնալիս օդանավակայանում կարճ հարցազրույց է տվել, որտեղ ասել է, որ նա Սիրիա մեկնել է այն բանից հետո, երբ Արիֆիից, ում նա իր կուռքն էր համարում, լսել է ֆատվան: Արիֆին բացատրել է, որ «Աստծուն ավելի մոտ լինելու համար անհրաժեշտ է մասնակցել «Ջիհադ ալ-նիկահ»-ին Սիրիայում կռվող ջիհադիստների հետ միասին» (Այսպես էր իրեն սովորեցրել ֆատվայի կանչող քարոզիչը):

Աիշան հաստատել է, որ նա սեռական հարաբերություն է ունեցել 1000 մոջահեդի հետ: Հիմնականում նրանք Ալժիրից էին, Պակիստանից, Սոմալիայից, Իրաքից և Եթովպիայից: Աիշան տեղեկացրել է, որ նա այժմ երեխայի է սպասում, բայց չգիտի, թե ով է հայրը: Նա ենթադրում է, որ իր երեխայի հայրը կարող է լինել «Ջաբաթ ան- Նուրսայի» առաջնորդը, քանի որ նրա հետ գնացել է Իսրայել: Իսրայելում առաջնորդը հանդիպել էր Իսրայելի հետախույզներին, իրենցից հետագա անելիքների մասին տեղեկություն, զենք և Սիրիայի կանոնավոր բանակի շարժման ուղությունների արբանյակային նկարներ ստացել:

Նշենք, որ ադրբեջանցի ահաբեկիչները, հիմնականում վահաբիտները պատերազմում են Սիրիայի. Աֆղանստանի և Պակիստանի մի շարք ահաբեկչական խմբավորումներում: Ըստ ադրբեջանական «Vesti.az» լրատվական գործակալության`ադրբեջանցի ահաբեկիչների ընդհանուր թիվը այս երկրներում կազմում է 300 մարդ: Ընդ որում, ըստ ադրբեջանական «FaktXeber» լրատավական կայքի` միայն Սիրիայում վերիջին երեք տարիների ընթացքում մահացել է 200 ադրբեջանցի ահաբեկիչ:

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի և միջազգային ահաբեկչական խմբավորումների հարաբերությունները սկսվել են դեռ 1990-ական թվականներից: Այդ ժամանակ ադրբեջանական բանակը, որի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի հանրապետության դեմ ձախողվեց, մեծ կորուստներով հետ քաշվեց: Իրավիճակը փրկելու համար ադրբեջանական կառավարությունը` Հեյդար Ալիևի գլխավորությամբ, Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ դուրս հանեց միջազգային ահաբեկիչներին և ծայրահեղական խմբավորումներին` Աֆղանստանից (Գուլբեդին Հեկմատեարի խմբավորումները), Թուրքիայից («Մոխրագույն գայլեր» և այլն), Չեչնիայից (Բասաևի, Ռադուևի և այլ խմբավորումներ) , ինչպես նաև շատ այլ շրջաններից:

[4:40:32 PM] Shoghik Vardanyan: Չնայած պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի կազմում կռվում էին հազարավոր օտարերկրյա վարձկաններ և ահաբեկիչներ, Լեռնային Ղարաբաղի հանրապետության դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիան ձախողվեց, և Բաքուն ստիպված եղավ զինադադարի պայմանագիր ստորագրել թե ԼՂՀ-ի, և թե Հայաստանի հետ: Սակայն միջազգային ահաբեկիչները իրենց անհրաժեշտ կապերը հաստատեցին Ադրբեջանում, որոնք օգտագործում էին նաև հետագայում: Ադրբեջանցիների հավաքագրում էր իրականացվում, ովքեր հետո ուղարկվում էին Աֆղանստան և Հյուսիսային Կովկաս մասնակցելու միջազգային կոալիցիայի և ռուսական կառույցների դեմ ուղղված զինված գործողություններին: Վերջին տարիներին Ադրբեջանի քաղաքացիները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում Ռուսաստոնում, Աֆղանստանում և Սիրայում ծայրահեղական և ահաբեկչական գորխողություններին:


Աղբյուր՝ www.panorama.am