Որոշ լոնդոնցիներ սուրճին ծայրահեղ լուրջ են վերաբերվում: Նրանք տանն ունեն Chemex ֆիլտրեր, Aeropress սրճեփներ, նրանք գնում են Climpson & Sons սուրճի հատիկներ, իրենք են աղում եւ վայելում սուրճի փառահեղ համը ժամանակակից մեգապոլիսի պայմաններում, հաղորդում է London Evening Standard-ը:
Այսպիսի լայն ընտրությամբ սուրճը ոչ միայն դարձել է աշխատունակության բարձրացման հաճելի միջոց, այն դարձել է ձեր անհատականության ցուցանիշը: Ձեզ դուր է գալիս կապուչինոն: Միգուցե ֆիլտրացված Մոնմուտ:
Single-estate Ecuadorian օրգանական սեւ
Դուք շատ եք անհանգստանում ձեր սուրճի մասին, սակայն նաեւ հպարտանում եք ձեր մաքուր գործնական ընտրությամբ՝ սեւ, առանց շաքարի, ձեզ թվում է, որ այն ցույց է տալիս ձեր ազնվությունը:
Տնային սուրճ
Դուք գիտեք, որ խելացի սպառողը չի վճարում սուրճի համար, այնպես որ դուք պատրաստում եք ձեր սեփականը, եւ պարծենում եք գործընկերների մոտ, որ այդպես շատ ավելի էժան է, քան «ձեր ամենօրյա լատտեն»:
Յուղազրկված լատտե
Սուրճի աշխարհի դիետիկ կոլա: Ի դեպ, յուղազրկված կաթը ավելի շատ է գիրացնում, քան թարմը, այնպես որ ինքնազոհաբերման արարողակարգն այս դեպքում անիմաստ է:
Սոյայի սպիտակ
Հիմնականում նախընտրում են նրանք, ում մոտ լակտոզային անհանդուրժողականություն է:
Կապուչինո
Իրականում առանձնահատուկ սուրճի պատվեր է: Միայն թե կապուչինոն պատվիրում են նախաճաշին եւ երբեք՝ ճաշին:
Լուծվող սուրճ
Շինարարի սուրճ է: Սեւ, երկու կտոր շաքարով: Նորից մոդայիկ է դառնում:
Տաք շոկոլադ
Ձեզ թվում է, որ դուք խելացի ընտրություն եք կատարել՝ հրաժարվելով կոֆեինից, սակայն փաստացիորեն դուք այն փոխարինել եք շաքարով, որը ըստ գիտնականների նույնքան վտանգավոր է օրգանիզմի համար, որքան հերոինը:
Մոխա
Փաստացի դուք այդպես էլ չեք սովորել սիրել սուրճը, ուղղակի ձեր համարձակությունը չի ներում տաք շոկոլադ պատվիրել:
Ֆրապուչինո
Կրկնակի մակկիատո միջին բաժակում, տաք կաթ, առանց փրփուրի:
Մեկ բաժին էսպրեսո
Մեկ բաժին էսպրեսոն այցելուներին երբեք չի հերիքում, այդ իսկ պատճառով նրանք միշտ վերադառնում են երկրորդի հետեւից, միայն դրանից հետո ընկալելով, որ կրկնակին շատ ավելի էժան է քան երկու մեկ բաժինը:
Կրկնակի սուրճ, հավելված տաք սոյայի ընկույզային լատտեյով
Անգլիացիները դա երբեք չեն պատվիրում: Այն Ամերիկացիների համար է: