Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Օրեր առաջ իմ Ֆեյսբուքյան էջում գրառում էի կատարել,իսկ այնուհետև 1in.am կայքին տված հարցազրույցում մտացածին ու չճշտված փաստերի հիման վրա պնդումներ էի արել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մասին:Պաշտոնապես հայտարարում եմ,որ այդ գրառումը և հարցազրույցըեղել են էմոցիոնալ տրամադրության և չստուգված փաստերի հիման վրա:

Մասնավորապես իմ այն պնդումը,թե իբր լավ հարաբերություններ չունեն Ալեքսանյանն ու քավոր Հակոբը, խիստ խոցելի է բարոյական տեսակետից:

Ես իրավունք չունեի միջամտել երկու սիրված և հարգված մարդկանց անձնական հարաբերություններին`անելով սխալ դատողություններ:

Ալեքսանյանը սիրված և հարգված անձնավորություն է իր համայնքում,հրաշալի մարդկային հարաբերություններ ունի այդ համայնքի բոլոր մարդկանց,առավելևս  Հակոբի հետ,ում հետ տարիների ճանապարհ է անցել:

Նույն գրառման մեջ ես չճշտված փաստերի ու ասեկոսեների հիման վրա ասել էի,թե իբր Ալեքսանյանը խաբել է Փակ շուկայի առևտրականներին:

Իրականում Փակ շուկան դարձյալ ծառայում է գյուղացիներին`վերակառուցված ու ավելի հարմարավետ պայմաններում: Այս հարցում ևս Սամվել Ալեքսանյանը հավատարիմ է մնացել իր խոսքին:

Եվ վերջապես, ոչ ադեկվատ էր իմ այն պնդումը,թե իբր Սամվել Ալեքսանյանը ԵԿՄ վարչության անդամ է դարձել` Եռաբլուրում ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար:

Իրականում Ալեքսանյանը այն բացառիկ գործարարն է,ով տարիներ շարունակ բարեկարգել է Եռաբլուրը,պատերազմի տարիներին նպաստել է հաղթանակին,իսկ դրանից հետո`օգնել ազատամարտիկների ընտանիքներին:Ըստ այդմ,նա արժանի է ԵԿՄ վարչության անդամ լինելուն:

Ես հայցում եմ Սամվել Ալեքսանյանի ներողամտությունը և վստահություն հայտնում,որ այս միջադեպը ստվեր չի գցի մեր բարի հարաբերությունների վրա»:


Աղբյուր՝ hayeli.am