«Երեխայի մարմնին կծածների բազմաթիվ հետքեր են։ Հիվանդանոց տեղափոխելուն պես նրան վիրահատել են», – հստակեցրել է հաստատության տնօրեն Ալեքսեյ Կրիկունը։

Եթե աղջկա ինքնազգացողությունը չլավանա, նա կտեղափոխվի Կամչատկայի մարզային մանկական հիվանդանոց, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Կամչատկայի երկրամասի ՌԴ ՔԿ-ի քննչական վարչությունը ստուգում է սկսել՝ երեխայի վրա թափառական շների հարձակման փաստով։

Նշվում է, որ Կամչատկայի Պետրոպավլովսկում ապրիլի 2-ից սկսվելու է թափառական շների շուրջօրյա որս։ Համապատասխան հրաման է ստորագրել քաղաքապետ Ալեքսեյ Ալեքսեեւը։

news.am