«Տաշիր գրուպը» ը եւ «Ինտեր ՌԱՕ»- ն ստորագրել են Հայաստանի էլեկտրաակտիվների առուվաճառքի մասին պայմանագիրը, ասված է տարածված մամուլի հաղորդագրության մեջ։
Երկու ընկերությունների համատեղ հաղորդագրության մեջ նշված է, որ գործարքը Հայաստանի կառավարության համաձայնությանն է արժանացել եւ կավարտվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո։
Նաեւ համաձայնություն է կայացել, որ ՀԵՑ- երը եւ Հրազդանի ՋԷԿ- ը կշարունակեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները ողջ ծավալով։
«Տաշիր» ընկերությունների խումբը ստանձնում է Հայաստանի ՀԷՑ- ի կառավարումն ամբողջությամբ»,- հայտարարել է ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։ – Ծրագրում հետագա զարգացումն է՝ «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ ֆինանսական գործունեության օպտիմալացման եւ ֆինանսա- տնտեսական գործունեության ամրապնդման հակաճգնաժամային ծրագրերի ներդրումը, ինչպես նաեւ բաշխիչ ցանցերի սարքավորումների փուլային արդիականացումը։ Հայաստանի Հանրապետության բնակչության աջակցման նպատակով որոշում է ընդունվել սեփական միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համահավասար առաջիկա մեկ տարվա ընթացքում փոխհատուցել բարձրացված եւ մինչեւ 2015- ի օգոստոսի 1- ը գործող էելկտրաէներգիայի սակագինը բնակչության եւ փոքր բիզնեսի համար»,- ասել է Կարապետյանը։
Հաղորդագրության մեջ նաեւ «Ինտեր ՌԱՕ»- ի վարչության նախագահ Բորիս Կովալչուկը հայտարարել է, որ ռուսական ընկերությունը «Հայաստանի էլեկտրաէներգիայի ակտիվների տնօրինման ողջ շրջանում ներդրել է միջազգային լավագույն գործարար- պրակտիկան, Հայաստանի էլեկտրաէներգետիկ հատվածում զարգացման համար ներդրումներ է իրականացրել, օպտիմալացրել է կորսուստները, որի արդյունքում ակտիվների արդյունաբերական գործունեության արդյունքները բարելավվել են։ Մենք «Տաշիր» ընկերությունների խմբի հետ պայմանավորվել ենք իրականացնել գործարքը՝ հաշվի առնելով ակտիվների արդարացի արժեքը։ Հենց նման մոտեցումն է կողմերին թույլ տվել հասնել տնտեսական առավելագույն արդյունքի»։