Հայտնի գործարար, «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն ու Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ ռուսական «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը այժմ հանդիպում են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։ NEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ, նրանք այսօր Հայաստան են ժամանել, ինքնաթիռը վայրէջք է կատարել ժամը 17-ի սահմաններում, եւ Կարապետյանները անմիջապես գնացել են Ծառուկյանի հետ հանդիպման։
Մեր տեղեկություններով՝ նրանց այցը պայմանավորված է Հայաստանում առկա ներքաղաքական վիճակով, ՀՀԿ-ԲՀԿ լարվածությամբ, Կարապետյանները փորձում են համոզել, որ ԲՀԿ առաջնորդը համաձայնության գա իշխանությունների հետ: Աղբյուրի փոխանցմամբ, հնարավոր է նաեւ նրանց հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի հետ։