Որպես կանոն, ստացած խորհուրդը սեփական մաշկի վրա փորձելուց առաջ, մենք այն փոխանցում ենք մեկ ուրիշի, նա էլ` երրորդին: Արդյունքում ստացվում է` մի գեղեցիկ օր բոլորը միաբերան պնդում են, որ տվյալ խորհուրդն «աշխատում» է:
Այսօր փորձելու ենք պարզել, թե ամենահաճախ բարձրաձայնվող 10 խորհուրդներից որոնց հետ են համաձայն մասնագետները:

Տատական խորհուրդ #1- Չոր մազեր

Ասում են, որ սովորական մայոնեզով դիմակը բարելավում է չոր մազերի վիճակը:

Մասնագետի պատասխան. «Սկսենք նրանից, որ միայն մայոնեզի հոտն արդեն վանող է: Իհարկե, հնարավոր է, որ այդ սննդամթերքի մեջ պարունակվող ճարպը սնուցի մազերի վնասված ֆոլլիկուլները, սակայն ես չեմ կարող խրախուսել մազերի` նման հիմար բուժումը: Դրա փոխարեն, օգտագործեք իսկապես այդ նպատակով մշակված կոսմետիկ միջոցներ»,- ասում է Cosmo վարսահարդար Ռենե Ֆրիզը:

Տատական խորհուրդ #2 – Չոր մաշկ

Մանկական ցանի համար նախատեսված քսուքը փափկացնում ու վերականգնում է արմունկների և կրունկների չորացած, ճաքճքած մաշկը:

Մասնագետի պատասխան. Cosmo դերմատոլոգ Նեյլ Սեդրիքն ասում է, որ դա ճիշտ է: Քանի որ այդ տիպի քսուքներն ունեն խոնավացնող ու հակաբորբոքային ազդեցություն, այն փափկացնում ու վերականգնում է մաշկը:

Տատական խորհուրդ #3 – Էլեկտրականացած մազեր

Ֆենի սառը հոսանքը «հանգստացնում» է էլեկտրականացած մազերը:

Մասնագետի պատասխան. Cosmo ոճաբան-վարսահարդար Ռենե Ֆրիզը պնդում է, որ սառը հոսանքն իսկապես կարող է կարճ ժամանակով ձեզ ազատել էլեկտրականացած մազերի խնդրից, սակայն, եթե անկախ ամեն ինչից, օրն էլ չոր ու ձմեռային է, ապա պետք է որևէ ավելի արդյունավետ միջոց գտնել:

Տատական խորհուրդ #4 – Այրվածքների բուժում

Արևային այրվածքները բուժելու համար պետք է թունդ թեյով լոգանք ընդունել:

Մասնագետի պատասխան. Cosmo բժիշկ Սեդրիքն ասում է, որ այդ միջոցն իսկապես օգնում է, թուլացնում է այրոցը: Թեյի մեջ պարունակվող տանինն իսկապես վերացնում է այրոցն ու բուժում թույլ այրվածքները:

Տատական խորհուրդ #5 – Մազերի գույն

Կիտրոնի հյութը բացացնում է մազերի գույնը՝ հանդես գալով որպես բնական գունազրկող:

Մասնագետի պատասխան. Կիտրոնի հյութն իսկապես բացացնում է մազերի երանգը, ասում է Ռենե Ֆրիզը: Կիտրոնաթթուն ազդեցության մեջ է մտնում արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ, այնպես որ, եթե կիտրոնի հյութն օգտագործեք տանից դուրս գալուց առաջ, ձեր մազերն իսկապես կգունաթափվեն:

Շարունակելի…

cosmo.am