Թբիլիսիի կենտրոնում մայիսի 17-ին ֆեմինիզմի եւ նույնասեռական ամուսնությունների պրոպագանդայի դեմ ուղղված բողոքի ցույց տեղի կունենա: Երթն ավանդաբար կգլխավորեն վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները:
Կմասնակցի մոտ 30 հազար մարդ: Կազմակերպիչ Բեքա Ցխադաձեի խոսքով՝ ցույցին կմիանան նաեւ մարզերի բնակիչները:
«Ոչ ավանդական սեռական կողմնորոշման պաշտպանները մի քանի կարճամետրաժ ֆիլմ են նկարահանել՝ նույնասեռական ամուսնությունների մասին պատմող: Բացի այդ, Թբիլիսիի կենտրոնական կինոթատրոնում լիամետրաժ ֆիլմ կցուցադրվի Սոդոմ-Գոմորի մասին, որը ակնհայտորեն անհեթեթ-հումորային երանգով է ներկայացված:
Ի հավելումն, «Ֆեմինիստների անկախ խումբը» կրոնական զգացմունքներն անարգող նյութեր է տարածում, այդ թվում՝ Համայն Վրաստանի պատրիարքի ծաղրանկարները», – հայտարարել է կազմակերպիչը:
Երթը կսկսվի 10:00-ին, այն անցկացնելու արտոնություն է տվել Թբիլիսիի քաղաքապետարանը, հայտնում է «Գռուզիա Online»-ը:
Աղբյուր՝ news.am