Այսօր՝ դեկտեմբերի 16-ին հերթական վիճաբանությունը տեղի ունեցավ Թերլեմեզյան փողոցի բնակիչների եւ կառուցապատողի միջեւ։ Նրանց խնդիրը չի լուծվում։
Ամենօրյա վիճաբանությունը շարունակվում է, բնակիչները չեն դադարում քաղաքապետարան դիմելուց, ոստիկաններ կանչելուց եւ կապ հաստատելուց Ճարտարապետի հետ, բայց ապարդյուն – ոչինչ չի շարժվում տեղից։ Չկա մեկը որ կարողանա լուծում տալ այս հարցին, չկա մեկը որ կարողանա գալ տեղում կարգավորել այս հարցը, չկա մեկը քաղաքապետարանից որ կարողանա հստակ պատասխանել թե ինչի պետք է այսպես լինի։
Թերլեմեզյան փողոցի իրավաբանը արդեն 4 ամիս է նամակ է գրում, թե քաղաքապետարան եւ թե ոստիկաններին այս հարցի համար, բայց չունեն վերջնական պատասխան։
Այսօր կառուցապատողը սկսեց ասֆալտապատման աշխատանքները, բնակիչները բողոքում են, որ գետինը փորել իջեցրել է, որի արդյունքում խմելու ջրի խողովակները դարձել են ավելի սաղր՝ 15 սմ բարձրության վրա
Կառուցապատողի խոսքերով – թե չի սառի ջուրը, եթե սառի ինձ կասեք ես կբացեմ, բայց ակնհայտ է որ ոչ մի նորմ չի պահպանվել։
Բնակիչները մոտ մեկ ամիս է հանդիպում են պահանջել քաղաքապետի հետ որպեսզի ներկայացնեն իրենց պահանջները – բայց սպասում են եւ սպասում եւ ոչ մի արձագանք։
Արդեն 60 -րդ անգամ ենք կապվում թեժ գիծ բայց ինչ օգուտ, հարցը մնում է թեժ գծի աղջիկների մակարդակում – նշում է Թերլեմեզյանի բնակիչներից մեկը։
Տեսնես կգա մի օր որ բնակիչը կզգա որ մենակ չի էս երկրում ու ընտրությունների ժամանակ խոսացողները գոնե մեկ-մեկ գործ էլ կանեն – կիսվեց բնակիչներից մեկը։