Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը անցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պարտականությունների կատարմանը։ Սարգսյանի թեկնածությունն այդ պաշտոնում հաստատվել էր 2015թ. դեկտեմբերին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ԵՏՄ նախագահների կողմից։ Սարգսյանը փոխարինել է ՌԴ ներկայացուցիչ Վիկտոր Խրիստենկոյին։

Բացի այդ, փոխվել է նաեւ Հանձնաժողովի կազմը։ Եթե նախկինում յուրաքանչյուր պետություն ուներ կոլեգիայի 3 նախարար, ապա հիմա նրանց թիվը երկուսն է։ Փետրվարի 1-ից Կոլեգիայի անդամների թիվը կազմում է 10 մարդ։

Հանձնաժողովում հայտնվել է նոր նախարարական պաշտոն՝ ներքին շուկաների, տեղեկատվության, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով նախարարի պաշտոնը։ Այդ զբաղեցրել է Հայաստանի էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կարինե Մինասյանը։

news.am